AM
14 April 2010 - 09:06 AMT

Orange-ն ընդլայնում է 2G և 3G+ ցանցերի ծածկույթը

2010-ի ապրիլի 14-ին տեղի ունեցավ Orange-ի առաջին բազային կայանի բացման արարողությունը Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին Orange-ի մամլո ծառայությունը, այս կայանի բացումով Orange-ը սկիզբ է դնում 2010թ. նոր լայնամասշտաբ շինարարական աշխատանքներին, որոնց նպատակն է ընդլայնել ծածկույթի աշխարհագրությունը և արդեն օգոստոս ամսին 2G և գերժամանակակից 3G+ տեխնոլոգիաներով համալրված ծածկույթը հասանելի դարձնել բնակչության 93 տոկոսի համար: