AM
14 April 2010 - 13:35 AMT

Հայաստանում կբացվի ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն

Ապրիլի 15-ին կկայանա ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի բացումը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունից, կենտրոնի գործունեության հիմնական նպատակը երկու երկրների տնտեսական համագործակցության ինտեգրացիոն գործընթացների օժանդակումն է` ինովացիոն բաղադրիչի ամրապնդման և ընդլայման միջոցով:

Ապրիլի 15-17-ը Կ.Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի» հիմնադիր համաժողովը:

Համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») միջև կստորագրվի “Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն (ԻՀՌՀԿ)” բացելու մասին հուշագիր:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՌԴ ԱՊՀ` արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալությունը («Ռոսսոտրուդնիչեստվո») համաձայնել են համագործակցություն իրականացնել միջպետական ինովացիոն համակարգի ձևավորման ոլորտում, ինչպես նաև ԱՊՀ միջպետական ինովացիոն տարածքի ձևավորման գործում համագործակցության, ինչպես նաև ինովացիոն համագործակցության տարբեր ուղղություններով խորհրդատվական ծառայությունների կազմակերպման գործում, ինովացիոն համագործակցության տարբեր ուղղություններով ուսումնական դասընթացների, սեմինարների, գիտաժողովների, շնորհանդեսների կազմակերպման գործում, ինովացիոն նախագծերի հավաքագրմանն ու ընտրությանն ուղղված միջոցառումների կազմակերպման և մեխանիզմների մշակման գործում, գործընկերներ գտնելու և համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու գործում օժանդակության` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում տեղեկատվական և կազմակերպչական փոխադարձ աջակցության ոլորտում:

Համաժողովի ընթացքում կներկայացվի տիեզերային կապի կառույցի "Յամալ – 12Կ" շնորհանդեսը, որը հնարավորություն կտա ուսանել ինովացիոն ծրագրերը հեռակառավարման միջոցով – դա կկիրառվի առաջին անգամ ԱՊՀ-ի տարածքում: (Տեսաասուլիս` Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Տոմսկ քաղաքների մասնակցությամբ):

Միջոցառմանը կմասնակցեն` էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ ԱՊՀ երկրներում, ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո»)-ի ղեկավար Ֆարիդ Մուխամետշինը, ՀՀ ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, ՀՀ ՌԴ դեսպանւթյան խորհրդական, ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») ՀՀ ներկայացուցչության ղեկավար Վ. Կրիվոպուսկովը և օտարերկրյա այլ բարձրաստիճան հյուրեր: