AM
6 November 2001 - 18:32 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ ԴԵՌԵՎՍ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ

Հայաստանի, ինչպես նաեւ ԱՊՀ այլ երկրների ու Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների ինքնաթիռներին, որոնցում տեղադրված չեն օդում բախումների ավտոմատ կանխարգելման ու թռիչքների անվտանգության ապահովման համակարգերը, առայժմ թույլատրել են օգտվել Եվրոպայի օդային տարածքից: Արդեն հաղորդվել է, որ «Եվրակառավարումը» բացառության կարգով թույլատրել էր Համագործակցության երկրների, այդ թվում եւ Հայաստանի օդանավերին թռիչքներ իրականացնել մինչեւ սույն թվի սեպտեմբերի 30-ը: Այս անգամ ժամկետների սահմանափակում չի նախատեսված, ինչը, համաձայն Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի կենտրոնի հաղորդագրության, կապված է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: