Նոյեմբերի 29-30 Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների վեհաժողովի շրջանակներում ծրագրված է անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների երկկողմ հանդիպումը: Այդ մասին տեղեկացրել է Բաքվի «525» թերթը` վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Բորոդավկինին: Նրա խոսքերով` չի բացառվում, որ բանակցություններին կմիանա նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հիշեցնենք, որ վեհաժողովի շրջանակներում նախատեսվում է նաեւ «Կովկասյան քառյակի» ղեկավարների հանդիպումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: