Նոյեմբերի 30-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների վեհաժողովում սպասվում է «Կովկասյան քառյակի» (Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի) հանդիպումը: Այդ մասին տեղեկացրերել է Ռուսաստանի ԱԳՆ Կովկասի երկրների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Բորոդավկինը: Նրա խոսքերով, հանդիպմանը նախատեսվում է քննարկել տարածաշրջանային համագործակցությանն ու հակամարտությունների լուծմանը վերաբերող հարցեր: Ալեքսեյ Բորոդավկինը նշեց նաեւ, որ միեւնույն ժամանակ սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Հետագայում նրանց կմիանա նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: