ԱՄՆ-ի վարչակազմը երբեք չի աջակցել Հայաստանի տարածքով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի անցկացման մտահղացմանը: Անատոլու գործակալությանը վկայակոչելով` «Արմինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ Կոնգրեսում Ամերիկայի Թուրքական Միության անդամների հետ ունեցած հարցազրույցում այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահին կից Ազգային Անվտանգության Խորհրդի ներկայացուցիչ Մեթ Բրիզան: Նրա խոսքերով` ԱՄՆ-ը շահագրգռված է Վրաստանի տարածքով անցնող նավթամուղի շինարարությամբ: Ինչ վերաբերում է Վրաստանի «թուլությանը», ապա ԱՄՆ-ը կոչ է արել Թբիլիսիին «վտանգավոր, բայց անհրաժեշտ բարեփոխումներ» իրականացնել: Մեթ Բրիզան կտրականապես հերքեց այն պնդումները, որ Ռուսաստանը թույլ չի տա սկսել գազամուղի շինարարությունը, իսկ ԱՄՆ-ը բավականաչափ լծակներ չի ունենա դա կանխելու համար: Բրիզան ընդգծեց, որ Բաքու- Թբիլիսի-Ջեյհան մտահղացումը «կար եւ մնում է որպես իրականություն»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: