AM
1 November 2001 - 17:01 AMT

ՌՈՒՄԻՆԻԱՅՀԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՂԿԵՊՍԱԿ Է ԴՐԵԼ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻՆ

Այսօր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռումինիրայի նախագահ Իոն Իլիեսկուն այցելել է Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: Ռումինական նախագահը նաեւ ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում եւ գրություն է թողել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշո մատյանում: Մինչ այդ Իլիեսկուն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: