2010թ. փետրվար ամսին Հայաստանի խոշոր հարկ վճարողների կողմից արտահանվող ապրանքի ծավալն աճել է 9.3 մլրդ դրամով և կազմել 19.8 մլրդ դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշներ»-ում համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 344 հարկ վճարողների ցանկի:
Արտահանմամբ զբաղվող խոշորագույն ութ կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ռուսալ Արմենալ», «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի», «Նաիրիտ գործարան», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ») կողմից արտահանման ծավալները 2010թ.-ի փետրվար ամսին ընդհանուր առմամբ կազմել է 14.9 մլրդ դրամ նախորդ տարվա փետրվար ամսվա 5.1 մլրդ. դրամի փոխարեն կամ ավել 9.8 մլրդ դրամով: