Հիմք ընդունելով “Էլեկտրոնային հաղորդակցության մասին” Հայաստանի
Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 10-րդ հոդվածը, 15-րդ հոդվածը և “Արտոնագրման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է`
1. բավարարել “ԳՐԻԱՐ ՏԵԼԵԿՈՄ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը և տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) արտոնագիր` տասը տարի գործողության ժամկետով.
2. հաստատել “ԳՐԻԱՐ ՏԵԼԵԿՈՄ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) արտոնագրի պայմանները).
3. սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, հաղորդում է ՀԾԿՀ մամլո ծառայությունը:






