AM
22 April 2010 - 09:13 AMT

Orange Armenia-ի բաժանորդների թիվը հասել է 250 հազարի

Orange Armenia-ի բաժանորդների թիվը հասել է 250 հազարի: Այդ մասին լրագրողներին հաղորդեց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյուտուան: Նրա խոսքով, բջջային Ինտերնետի ծառայություններից օգտվում են 25 հազար բաժանորդներ: Դրա հետ մեկտեղ, ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ընկերության քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը, մինչև առաջին կիսամյակի ավարտը ընկերությունը ծրագրում է երկու անգամ հզորացնել բջջային Ինտերնետի ցանցերը: Նրա խոսքով, հզորության ավելացման շուրջ տարվող աշխատանքները մոտենում են ավարտին: