AM
26 April 2010 - 07:39 AMT

Հայ ֆերմերները լիզինգային պայմաններով ստացան չինական արտադրության տրակտորներ

2010-ի ապրիլի 22-ին Արարատի մարզի Դմիտրով համայնքում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում 7 ֆեմերներ լիզինգային պայմաններով ստացան չինական YTO International-ի արտադրության տրակտորներ, հաղորդում է “Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ- Հայաստան” ծրագրի մամլո ծառայությունը:

Համաձայն աղբյուրի, այս գործարքն իրականացավ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” (ՖԿԱ) վարկային կազմակերպության շնորհիվ, որը հանդիսանում է ծրագրի վարկային բաղադրիչի տասը վարկատու կազմակերպություններից մեկը և 50 տրակտոր է ներկրել լիզինգի նպատակով

Միջոցառումը բացեց ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, ով ներկայացրեց, թե ինչպես է ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) և “Հազարամյակի մարտահրավերներ” կորպորացիայի միջոցով օժանդակում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին: