AM
29 April 2010 - 05:16 AMT

Հյուսիսային Կովկասում սողանքի հետևանքով վնասված գազատարի պատճառով դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Համարապետություն՝ Հյուսիսային Կովկասի բարձր լեռնային շրջաններից մեկում սողանքների հետևանքով վնասված մայրուղային գազատարի պատճառով, հայտնում է «ՀայՌուսգազարդի» մամլո ծառայությունը:

Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Կենտրոնական կարգավարական վարչության, հանրապետության գազամատակարարումը շարունակվում է իրականացվել ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին՝ առանց սահմանափակումների: