AM
30 April 2010 - 06:12 AMT

Շանհայում ապրիլի 30-ի երեկոյան տեղի կունենա ԷՔՍՊՈ-2010-ի բացման արարողությունը

Ապրիլի 30-ին ժամը 20:10-ին Շանհայում սկսվելու է ԷՔՍՊՈ 2010 Համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսի բացումը, մայիսի 1-ին ժամը 20:00-ին տեղի է ունենալու ԷՔՍՊՈ-պարկի բացման արարողությունը, հաղորդում է “Սինհուա” գործակալությունը:

Համաձայն աղբյուրի, ԷՔՍՊՈ-2010-ի բացման արարողությանը լինելու է հրավառություն լազերային և էլեկտրաակուստիկ տեխնոլոգիաների միաժամանակյա կիրառմամբ: ԷՔՍՊՈ-պարկի բացման արարողությանը ելույթ են ունենալու Միջազգային ցուցահանդեսային բյուրոյի և ՉԺՀ ղեկավարները, որոնք միասին սեղմելու են մեկնարկի կոճակը:

Արարողությունը հեռարձակելու են Կենտրոնական ժողովրդական ռադիոկայանը, Կենտրոնական հեռուստատեսությունը, Չինաստանի միջազգային ռադիոն, ինչպես նաև մի շարք հայրենական առաջատար կայքեր:

Ինչպես հայտնել է Շանհայում ԷՔՍՊՈ-2010-ի մամլո կենտրոնի մամլո քարտուղարը, մեգապոլիսում Համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցելու են պետությունների և կառավարությունների 20 ղեկավարներ. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Կոնգոյի նախագահ Դենի Սասսու-Նգեսսոն, ՉԺԴՀ Գերագույն ազգային ժողովի Մշտական հանձնաժողովի նախագահ Կիմ Են Նամը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, Գաբոնի նախագահ Ալի Բոնգոն, Քենիայի նախագահ Մվայի Կիբակին, Մալավիայի նախագահ Բինգու վա Մուտարիկան, Մալիի նախագահ Ամադու Տումանի Տուրեն, Մալթայի նախագահ Ջորջ Աբելան, Միկրոնեզիայի նախագահ Իմմանուիլ Մորին, Մոնղոլիայի նախագահ Ց. Էլբեգդորժը, Պաղեստինի նախագահ, Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը, Կորեայի Հանրապետության նախագահ Լի Մեն Բակը, Սեյշելյան կղզիների նախագահ Ջեյմս Միշելը, Թուրքմենստանի նախագահ Գ. Բերդիմուհամմեդովը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժ. Մ. Բարոուզը, Ղազախստանի նախագահ Կ. Մասիմովը, Նիդերլանդների վարչապետ Յան Պետեր Բակլենենդեն և Վիետնամի վարչապետ Նգուեն Թան Զունգը:

Վերջին տվյալներով, ԷՔՍՊՈ-2010 ցուցահանդեսին մասնակցելու են 189 երկրներ և շրջաններ և 57 միջազգային կազմակերպություններ:

Հայաստանի տաղավարը Շանհայի ԷՔՍՊՈ-2010-ին, որն իրենից ներկայացնելու է Աշխարհի քաղաքի մոդելը` ապագայի նոր բնակելի մոդուլը, հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարդու մասնակցել Աշխարհի քաղաքի ստեղծմանը: