AM
3 May 2010 - 12:18 AMT

2010 թ. առաջին երեք ամիսներին Հայաստանում արտադրվել է 364 համակարգիչ

2010 թ. հունվար-մարտ ժամանակաշրջանում Հայաստանում արտադրվել է 364 համակարգիչ: Անցյալ տարվա նույնանման ցուցանիշների համեմատ համակարգիչների արտադրությունը կրճատվել է 11,7 տոկոսով:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net –ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, միայն մարտ ամսին արտադրվել է 115 համակարգիչ: