Այսօր Եվրախորհրդարանում կկայանա Թուրքիան Եվրամիություն ընդունելու հարցին վերաբերվող զեկույցի լսումը: Ինչպես հայտնում է «Ազգ»-ը, վկայակոչելով թուրքական «Զաման» թերթը, Եվրախորհրդարանի պատգամավորների մի խումբ զեկույցի մեջ մտցրել է առաջարկություններ, որոնց համաձայն որպես Թուրքիան Եվրամիություն ընդունելու նախպայման դրվում է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջը: Այդ նախաձեռնությամբ հանդես են եկել կոմունիստական խմբակցության անդամ Անդրի Բրիին եւ պահպանողականների խմբակցության անդամ Շարլ Պասկուան: Բացի այդ, առաջարկներում պարունակվում է նաեւ Հայաստանի շրջափակումը դադարեցնելու պահանջը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: