AM
24 October 2001 - 16:52 AMT

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ԵՎ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ

Երեկ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեվը վերջնագիր է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբին` հայտարարելով, որ եթե այն «սկզբունքային դիրքորոշում չզբաղեցնի» ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի` «իր զավթված հողերը ազատելու համար»: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ադրիան Սեւերինի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը մեղադրել է Երեւանը «ոչ կառուցողական դիրքորոշում» գրավելում, իսկ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը` նրանում, որ այն աչք է փակում դրա վրա: Սեւերինի գլխավորած ԵԱՀԿ ԽՎ-ի պատվիրակությունը գտնվում էր Բաքվում հարավկովկասյան տարածաշրջանին ծանոթանալու նպատակով կատարվող այցելության շրջանակներում: Այսօր պատվիրակության անդամները կմեկնեն Թբիլիսի եւ ապա` Երեւան:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: