AM
8 Մայիս 2010 - 07:45 AMT

ՀԱԿ. Հաղթանակներ տարած ժողովրդի հոգեբանությունն արմատապես փոխվում է

Հայ ազգային կոնգրեսը շնորհավորել է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, ղարաբաղյան ազատամարտի մասնակիցներին եւ ողջ ժողովրդին: ՀԱԿ-ի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «1945թ. մայիսի 9-ին հաղթանակով ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը՝ մարդկությունը ազատելով վտանգավոր մի չարիքից։ Հայ ժողովուրդը, խորհրդային մյուս ազգերի թվում, այդ պատերազմին տվեց առավելագույնը եւ վաստակեց նվաճված հաղթանակը լիարժեքորեն իրենը համարելու իրավունքը»։

«1992թ. մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին՝ հայության երբեմնի ամենակարեւոր մշակութային, կրթական ու քաղաքական կենտրոններից մեկը։ Շուշիի ազատագրումը ոչ միայն խորհրդանշական, այլեւ, որպես իրական հաղթանակ, բեկումնային եղավ ղարաբաղյան ազատամարտի պատմության մեջ։

Հաղթանակներ տարած ժողովուրդը, դրա շնորհիվ արմատապես փոխված հոգեբանությամբ, չի կարող հանդուրժել որեւէ անազատություն ու կաշկանդանք եւ վաստակել է իր երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու անկապտելի իրավունքը»,-ասվում է ՀԱԿ-ի ուղերձում։