AM
23 October 2001 - 17:57 AMT

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՆՁՆԱՑԱԾ ԽՈՒՄԲԸ ՀԻՄՆԵԼ Է ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային-ժողովրդավարական միություն» կուսակցությունից առանձնացած խումբը հիմնել է նոր քաղաքական կազմակերպություն, որը ստացել է «Հայաստանի լիբերալ-ժողովրդավարական միություն» անվանումը: ՀԼԺՄ-ի վարչության նախագահ է ընտրվելԱզգային ժողովի պատգամավոր Սեյրան Ավագյանը: «Արմինֆո» գործակալության տվյալներով, կուսակցությունն այսօր մտադիր է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման համար: ՀԼԺՄ ԱԺՄ-ից պոկված երրորդ բեկորն է: Առաջինը կուսակցությունից հեռացան խորհրդարանի գիտության, մշակույթի, կրթության եւ երիտասարդության գործերով հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի կողմնակիցները, որոնք հիմնեցին նոր Ազգային-ժողովրդավարական կուսակցություն: Այնուհետեւ առանձնացան Ազգային ժողովի պատգամավոր Արշակ Սադոյանի համախոհները, որոնք միավորվեցին «Ազգային-ժողովրդավարական դաշինք» կուսակցությունում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: