Երեկ աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Արկադի Ղուկասյանը: Բացի ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերից Ռուսաստանի մայրաքաղաքում կքննարկվեն նաեւ ԼՂՀ ներդրումների ներգրավման միջոցները: Հանրապետության ղեկավարը այդ հարցով բանակցություններ կվարի Մոսկվայի հայ համայնքի գործարար շրջանների ներկայացուցիչների հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: