Մայիսի 13-ին Երևանի ու Վանի Առևտրաարդյունաբերական պալատների նախագահները հուշագիր կստորագրեն համագործակցության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ԱԱՊ մամլո քարտուղար Վրեժ Սարուխանյանը:
Ըստ նրա, փոխադարձ այցերի արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց հուշագիր ստորագրելու մասին: Հայկական կողմը կներկայացնի Երևանի ԱԱՊ Անդրանիկ Ալեքսանյանը, իսկ թուրքական` Վանի ԱԱՊ Խորհրդի նախագահ Զահիր Կանդազօղլուն:
Նա տեղեկացրել է նաև, որ Հայաստան կժամանեն թուրք գործարարների և Վանի ԱԱՊ-ի ներկայացուցիչները:
Ավելի վաղ Հայաստանի ԱԱՊ գործադիր տնօրեն Արաիկ Վարդանյանը հաղորդել է, որ դեռ անցյալ տարի Հայաստան էին այցելել Վանի ԱԱՊ ներկայացուցիչները և համագործակցություն առաջարկել զբոսաշրջության ոլորտում: