«Ընդհանուր առմամբ մենք դրականորեն ենք գնահատում բանկերի գործունեությունը` 2010 թ. ըստ առաջին եռամսյակի արդյունքների, և բանկային համակարգի բոլոր ցուցանիշների համաձայն, աճ է նկատվել», – մայիսի 13-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը: Նրա խոսքերի համաձայն, բանկերը կարողացել են ապահովել մասնավորապես, շահույթը, որն առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 6,7 մլրդ դրամ, ինչը նկատելիորեն շատ է 2009 թ. ցուցանիշից, ընդ որում, բանկերը կատարել են իրենց պարտավորությունները պետության հանդեպ` վճարելով 4,4 մլրդ դրամ հարկ:
Արարատ Ղուկասյանը հաղորդել է, որ ՀՀ բանկային համակարգի ակտիվները նշված ժամանակահատվածում ավելացել են 5,36 տոկոսով` կազմելով 72 մլրդ դրամ, հասնելով 1 տրլն 418 մլրդ դրամի, ինչը 24 տոկոսով ավելի է 2009 թ. առաջին եռամսյակի ցուցանիշից:
Արարատ Ղուկասյանը հաղորդել է, որ Վարկային բյուրոյի տվյալների համաձայն, առևտրային բանկերն այդ ժամանակահատվածում տվել են 150 000 վարկ, որոնցից մեծ մասը սպառողական վարկերն են:
ՀԲՄ-ի նախագահը հայտնել է, որ բանկային համակարգի պարտավորությունները, 2009 թ. վերջին եռամսյակի համեմատ, ավելացել են 5,59 տոկոսով, իսկ առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 25 տոկոս: Ընդ որում, այլ պարտավորությունների համեմատ` հաճախորդների սպասարկման պարտավորությունները կազմում են 34,91 տոկոս: Դրական միտումներ են գրանցվել ընդհանուր կապիտալի գծով` աճը կազմել է 3 տոոկս` 2009 թ. վերջի համեմատ: