Աբխազիայի հայազգի բնակչության անվտանգության հարցերը քննարկվելու են Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի Հայաստան այցի ժամանակ: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը հայրենակիցներին պաշտպանելու համար չի ներքաշվի Աբխազիայում տեղի ունեցող իրադարձությունների մեջ, քանի որ «իրավիճակը կայունանում է»: «Մեր հայրենակիցների ճակատագիրը հուզում է Հայաստանը, եւ մենք դիվանագիտական մակարդակում աշխատում ենք բոլոր կողմերի հետ` ստեղծված իրադրությունը մեղմելու համար»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Հիշեցնենք, որ աբխազական բանակի ու վարց-հյուսիսկովկասյան խմբավորման միջեւ մարտերի արդյունքում զոհվել են մեծ թվով հայեր:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: