AM
14 Մայիս 2010 - 12:01 AMT

Զարուհի Փոստանջյան. Արևմտահայերենի ոչնչացման սպառնալիքը Հայոց ցեղասպանության հետևանք է

ԵԽԽՎ մշակույթի, գիտության ու կրթության հանձնաժողովի նիստում թուրք պատգամավորը, մայիսի 10-11-ին հանդես գալով «անհետացման վտանգի տակ գտնվող լեզուները» թեմայով, չնշեց «արևմտահայերենը, չնայած նրան, որ այն գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեռնող լեզուների ցուցակում: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը հայկական կողմից մասնակցում էր նիստին:

Փոստանջյանը նշեց, որ նիստի ժամանակ նա արծարծեց արևմտահայերենի հարցը և նշեց, որ զեկույցում չի նշված թե ինչու արևմտահայերենը հայտնվեց անհետացման եզրին: «Ես նշեցի, որ արևմտահայերենի անհետացման սպառնալիքի պատճառը 1915թ, Հայոց ցեղասպանությունն է, ինչին հետևեց թուրք պատգամավորի շատ բուռն արձագանքը»,-ասել է հայ պատգամավորը: Նա հայտնել է նաև, որ հարցի քննարկումը ժամանակավորապես կասեցվել է` կողմերի առաջարկներն ուսումնասիրելու նպատակով:

Ստամբուլ այցի շրջանակներում «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող պատգամավորն այցելել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարան և ծանոթացել է Ստամբուլի հայ համայնքի խնդիրների հետ: «Այս պահի դրությամբ կրթության խնդիր կա այն հայ երեխաների համար, որոնք ապօրինի են բնակվում Թուրքիայում»,-ասել է Փոստանջյանը` հավելելով, որ ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքարանն ու հայկական դպրոցի տնօրինությունը գրավոր դիմել են Թուրքիայի վարչապետին, որը խոստացել է լուծել խնդիրը: