AM
18 May 2010 - 11:52 AMT

Հայաստանի վարչապետն ու ԱՄՀ ներկայացուցիչը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 18-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը ԱՄՀ-ի հայաստանյան տնտեսական առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ համագործակցությանն առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: