AM
18 May 2010 - 13:13 AMT

Հայաստանի խորհրդարանը ընդունել է ՔՊՊԱ մասին օրենքը

Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանը վերջին` երրորդ ընթերցմամբ ընդունել է Տրանսպորտային միջոցների օգտագործման քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքը:

PanARMENIAN.Net-ի խորհրդարանի թղթակիցը հաղորդում է, որ օրենքի համաձայն, մեքենաների պարտադիր ապահովագրումը Հայաստանում գործելու է 2011 թ. հունվարի 1-ից:

Պարտադիր ապահովագրման գործընթացը կարգավորելու է ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունների գործակալությունը, որը հիմնադրելու է Հայաստանի կենտրոնական բանկը: