AM
19 May 2010 - 13:41 AMT

ԱՄՀ. Տնտեսական աճի տեմպերը զարգացած երկրներում ավելի ցածր կլինեն, քան զարգացող երկրներում

Համաշխարհային տնտեսության վերականգնումը տարբեր ընթացք կունենա` կախված տարածաշրջանից, և ապագայաւոմ , հավանաբար, Տնտեսական աճի տեմպերը զարգացած երկրներում ավելի ցածր կլինեն, քան զարգացող երկրներում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը: «Ձևավորվող տնտեսությամբ երկրներում ՀՆԱ-ի աճի տեմպերն ավելի բարձր են և ճգնաժամը նրանց վրա այդքան ծանր չի ազդել»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է համաշխարհային ֆինանսական հատվածին, որի վրա ճգնաժամն ամենածանր ազդեցությունն ունեցավ, ապա, ըստ ԱՄՀ ներկայացուցչի, իրավիճակը բարելավվել է, սակայն չի հասել նախաճգնաժամային մակարդակին: «Մասնավոր հատվածի վարկավորումը տարբեր երկրներում կրճատվել է, իսկ դա նշանակում է, որ ֆինանսական հատվածը օժանդակության կարիք ունի»,-հավելել է նա;

Մարկ Լյուիսը մտահոգություն է հայտնել նաև զարգացած երկրներում գործազրկության կտրուկ աճի առնչությամբ: