Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում մայիսի 17-ի կարկտահարության հետևանքների վերացման հետ կապված հարցերին: Զեկույցով հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում հաշվարկել կարկտահարության հասցրած վնասի չափը և պատրաստել մասնակի փոխհատուցման միջոցառումների փաթեթ: Այս ուղղությամբնախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էինԱրցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարարՍպարտակ Թևոսյանը, վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը, կառավարության անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարները, հաղորդել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: