ՀՀ կառավարությունը 6 մլն դրամ է հատկացրել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումները կազմակերպելու համար: Ինչպես հայտնել է կառավարական նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսական միջոցները տրամադրվելու են պաշտպանության նախարարությանը Սարդարապատում (հուշահամալիր` 1918թ. Սարդարապատի հերոսամարտի տեղում) տոնական միջոցառումներ կազմակերպելու համար: