Մայիսի 26-28-ը Լայպցիգում (Գերմանիա) կկայանա «Տրանսպորտ և նորարարություն. կարողությունների բացահայտում» թեմայով տրանսպորտի միջազգային համաժողով, որին կմասնակցի նաեւ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը:
Համաձայն նախարարության մամլո ծառայության հաղորդագրության, տրանսպորտի միջազգային համաժողովը, որը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մի մասն է կազմում, տրանսպորտի ոլորտի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հնարավորություն կտա տարբեր հարցերի լուծման ուղղությամբ, ինչպես նաև տրանսպորտի բնագավառում նորամուծություններ կատարելու վերաբերյալ կազամակերպել համատեղ քննարկումներ:
Համաժողովի շրջանակներում մայիսի 27-ին տեղի կունենա տարբեր երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում, որի ընթացքում առանձին կներկայացվեն ոլորտում հաջողությամբ իրականացված նորարարությունները և առկա խնդիրները: