AM
21 May 2010 - 11:33 AMT

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Մայիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 47,119,200 ԱՄՆ դոլար` 384.44 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 56,160,675 ԱՄՆ դոլար` 385.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 384.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 100,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 385.70 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 13.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 27.5 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: