AM
15 October 2001 - 19:21 AMT

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԻ ՀԻՄՔ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ՓԱՍՏԸ

«ԱրմենՏել» ընկերության կողմից, կապի նախարարի ներքաղաքային հեռախոսազրույցների համար, րոպեավճարի կիրառումը արգելող հրամանի չկատարման դեպքում ՀՀ կառավարությունը կդիմի դատարան»: Այդ մասին այսօր կայացած մամլո-ասուլիսում հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ընդգծեց , որ միայն հրամանի չկատարման փաստը կարող է իրավական հիմք դառնալ դատական հայցի համար: Այսպիսով, «ԱրմենՏելին» հավակնելու իրական հիմք կառաջանա միայն այն դեպքում, եթե ընկերությունը չվճարման համար փորձի անջատել բաժանորդների հեռախոսները: Նախարարը նշել է, որ պայմանագրերը, որոնք «ԱրմենՏելը» կնքում է ֆիզիկական անձանց հետ, ուժ չունեն, քանի որ զուրկ են իրավական հիմքերից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: