Հայկական պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 51-րդ նիստին, որը տեղի կունենա Յալթայում հունիսի 8-9-ին, PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մամլո ծառայությունում:
Նիստին կմասնակցեն ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ադրբեջանի ու Ղրղզստանի մաքսային մարմինների ղեկավարները:
Նիստի նպատակն է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների փոխգործակցության զարգացման ու խորացման հարցերի քննարկումը, ինչպես նաև միջազգային օրենսդրության ներդաշնակեցումը մաքսային ոլորտում: Նիստի ընթացքում կննքարկվեն տեղեկատվական համագործակցության արդյունքներին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև վիճակագրական տվյալներ կփոխանակվեն արտաքին առևտրի մասին: Նախատեսվում է նաև մի շարք երկկողմ պայմանագրերի ստորագրում: