ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան հոկտեմբերի վերջին կայցելի ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Ինչպես հաղորդում է «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալությունը-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով, հոկտեմբերի 25-26 Պերինան կայցելի Ադրբեջան: Գուլիեւը նաեւ ասել է, որ նոյեմբերի սկզբին համանախագահները մտադիր են հանդիպել Լիսաբոնում` հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու համար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: