AM
25 May 2010 - 09:01 AMT

Կոռուպցիոն ռիսկերը և ԱԱՀ վճարումը խոչընդոտում են հայրենական դեղարտադրության զարգացմանը

Հայրենական դեղարտադրության նկատմամբ բնակչության վստահությունը բարձրացնելու նպատակով մայիսի 25-ին Երևանում մեկնարկել է «Առողջ ազգ, առողջ տնտեսություն» երկամսյա քարոզարշավը, որի կազմակերպիչներն են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, «Մրցունակ մասնավոր հատված» (USID/CAPS) ծրագիրը, Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միությունը և «Ջի Էքս Փի» Գերազանցության կենտրոնը:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունենում «Ճանաչի՛ր հայրենական դեղարտադրությունը» միջոցառումը, որին մասնակցում են ոլորտի 50 ներկայացուցիչներ, այդ թվում դեղագործներ, բժիշկներ, ուսանողներ, ինչպես նաև սպառողներ:

Ինչպես հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի արդյունաբերության կառավարման ղեկավար Հայկ Միրզոյանը, դեղորայքի արտադրության ոլորտում արձանագրվել է որոշակի առաջընթաց, մասնավորապես, 2009-ին արտադրության ծավալը կազմել է 2.5 մլրդ դրամ, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում` 500 մլրդ դրամ: «Եթե 2009-ին աճը կազմել է 8 տոկոս, ապա 2010-ի մարտի վերջի դրությամբ դեղերի արտադրության ոլորտում աճը կազմել է 14 տոկոս»,- լրագրողներին Երևանում ասել է Հայկ Միրզոյանը:

Խոսելով ոլորտի խնդիրների մասին` «Էսկուլապ» դեղագործական ընկերության զարգացման գծով տնօրեն Արմեն Հարությունյանը նշեց, որ ոլորտում շատ կան չլուծված հարցեր: «Շուկայում վաճառվում են հսկայական քանակությամբ անօրինական դեղեր` չհաշված կեղծ դեղերը»,- ասել է նա: Մասնագետի կարծիով, տեղական արտադրության զարգացմանը խոչընդոտում է 2001-ին ընդունված ԱԱՀ վճարելու մասին օրենքը, որի պատճառով տեղական արտադրության դեղերն անմրցունակ են և գնով զիջում են հարևան երկրների դեղերին, որտեղ այդ օրենքը բացակայում է: Բացի դրանից, Արմեն Հարությունյանը նշեց Հայաստանի մաքսային ծառայության անբարեխիղճ աշխատանքը, ինչը անհավասարակշռություն է մտցնում գնագոյացման շուկայում էժան դեղերի հայտնվելու պատճառով: Նա նաև հաղորդեց, որ 2002-ից սկսած ոլորտի շատ արտադորղներ լոբբիստական գործունեություն են վարում` ուղղված իրենց գործունեության բարելավմանը և հայրենական արտադրողների նկատմամբ վստահության բարձրացմանը, սակայն դեռ արդյունքի չեն հասել: «Միայն շահերի համախմբման շնորհիվ կարելի է դրական արդյունքների հասնել և այսօրվա միջոցառումն ուղղված է լոբբիստական գործունեության խորացմանը»,- ասել է նա: