AM
15 October 2001 - 17:02 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳԱԶԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆԵՐՄՈՒԾՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Ռուսաստանյան գազը շարունակում է ներմուծվել Հայաստան, չնայած, «Իտեռա» ընկերության այն հայտարարությանը, որ հնարավոր է երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցում կուտակված պարտքերի կապակցությամբ: Պարտքերի մարման ուշացումը Հայկական կողմը բացատրում է ուկրաինական «Ինտեր Կոնտակտ» ընկերությանը Հայաստանի «Նաիրիտ» ձեռնարկության 51% արժեթղթերի վաճառքի պայմանագրի ստորագրման հետաձգման պատճառով: «Նաիրիտի» կողմից օգտագործված գազի դիմաց պարտքը կազմում է «Իտեռա» կորպորացիային Հայաստանի պարտքի մեծ մասը: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, սեփականաշնորհման մասին պայմանագրի ստորագրումից հետո ուկրաինական ընկերությունը պարտավորվում է մարել «Նաիրիտ» ՓԲԸ-ի պարտքերը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: