Այսօր Երեւան է ժամանել Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մանիտորինգի խումբը, որը կծանոթանա, ԵԽ ընդունվելուց առաջ, Հայաստանի կողմից վերցրած պարտականությունների կատարման ընթացքին: Նախատեսված է պատվիրակության ղեկավարի հանդիպումը Հայաստանի եւ ԼՂՀ ղեկավարության հետ: Պլանավորված է նաեւ այցելել Նուբարաշենի բանտ: Խմբի անդամները բանակցություններ կվարեն ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ, դեսպան Ռոյ Ռիվի հետ Երեւանում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: