AM
26 May 2010 - 14:32 AMT

Հայաստանում օրգանական գյուղարտադրանքի արտահանման ներուժը լիարժեքորեն չի օգտագործվում

Այսօր Հայաստանում օրգանական գյուղարտադրության բնագավառում արտահանումը կազմում է տարեկան 250 ԱՄՆ դոլար: Այս մասին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերի համաձայն, ներկայում օրգանական արտադրանքի պատվերները կրկնակի բարձրացնում են երկրի հնարավորությունները:

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում վարչապետը լսել է նաև բնակիչներին և ծանոթացել մարզի խնդիրներին, հոգսերին: Նա ասել է, որ գյուղացիների և ֆերմերների հետ անմիջական շփումը հնարավորություն կտա լուծելու բոլոր խնդիրները: