Հայաստանն աշխարհում 118-րդ տեղն է զբաղեցնում ներբեռնման արագությամբ (1.67Mb/s) և 80-րդ տեղը Ինտերնետի բեռնման արագությամբ (0.79Mb/s): Նման տվյալներ են բերված Ինտերնետին միանալու արագությունը չափելու Speedtest.net ծառայության ամենամսյա վարկանիշում: Հետազոտության համաձայն, Ինտերնետին միացման միջին արագությամբ առաջին տեղում Հարավային Կորեան է (ներբեռնման արագությունը` 34.14Mb/s, բեռնման արագությունը` Mb/s): Երկրորդ տեղում Լատվիան է: Այնուհետև գալիս են Մոլդավիան, Ճապոնիան և Շվեդիան: Հաշվետվության մեջ ընդգրկվել է 152 երկիր: Վերջին տեղում Սուդանն է, որտեղ Համացանցին միանալու արագությունը կազմել է 340Kb/s: