Նոյեմբերի 9-ին Բաքվում կհրավիրվի ներկայացուցչական ժողով, որն անվանվում է «աշխարհի ադրբեջանցիների առաջին համագումար»: Համագումարի անցկացման կազմկոմիտեի ղեկավար Զեյնալ Նաղդալիեւի խոսքերով` ժողովի աշխատանքներին կմասնակցի շուրջ 500 մարդ, որոնցից 164-ը Ռուսաստանից են: Համագումարում ելույթ կունենա Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: Համագումարը կքննարկի երկու հիմնահարց. կապը աշխարհի տարբեր ծայրերում բնակվող ադրբեջանցիների միջեւ եւ տեղեկատվության փոխանակումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: