ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը, ինչպես սպասվում է, կկայանա նոյեմբերի սկզբին Վիեննայում: Ամենայն հավանականությամբ, հենց այնտեղ էլ միջազգային միջնորդները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) կկողմնորոշվեն հակամարտության գոտի այցելելու ժամկետների ընտրության հարցում: Այս մասին հայտնում է «CNA» գործակալությունը` վկայակոչելով Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանին: Ինչպես հայտնի է, նոյեմբերի մեկին սպասվում է Մոլդովայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռուդոլֆ Պերինայի հաստաումը ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգների ներկայացուցչի պաշտոնում: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Քերի Քավանոն նշանակվել է Կիպրոսում ԱՄՆ-ի դեսպան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: