Սինոփսիս ընկերությունը` կիսահաղորդիչների նախագծման, ստուգման և արտադրության համար ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատարն, այսօր հայտնել է 2010 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի տվյալները:
2010 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի Սինոփսիսի եկամուտը կազմում է 338.1մլն ԱՄՆ դոլար` 2009 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի 336.8 մլն ԱՄՆ դոլարի համեմատ:
Սինոփսիսի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 60 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում և Հնդկաստանում: Սինոփսիսի ներկայացուցչությունում աշխատում են 100 բարձր որակավորում ունեցեղ ինժեներներ:
«Սինոփսիսը այս քառորդում ևս նշանակալի արդյունքներ է ցուցաբերել»,-ասել է Սինոփսիսի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը: «Չնայած մեր հաճախորդները դեռևս գործում են զգուշորեն, մենք շարունակում ենք նրանց պահանջները բավարարելուն ուղղված մեր ռազմավարությունը: Այս քառորդում մենք գրանցել ենք նշանակալի առաջընթաց և ակնկալում ենք առանձնահատուկ հեռանկարներ»: Այս մասին հաղորդում է