AM
31 May 2010 - 14:26 AMT

ՀՀ Ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից մայիսի 31-ից հունիսի 6-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինը կազմում է 13516.90 (-227.63), բացթողնման գինը` 14692.28 (-247.43), արծաթի գնման գինը` 203.44 (-6.65), բացթողնման գինը` 221.13 (-7.23), պլատինի գնման գինը կազմում է 17201.10 (-1110.75), բացթողնման գինը` 18696.85 (-1207.33), իսկպալադիումի գնման գինը կազմում է`5050.92 (-290.04), բացթողնման գինը` 5490.13 (-315.26) դրամ: