ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են Իրանին փոխարինել Մինսկի խմբում իր ներկայացուցիչ Ֆարհադ Քոլեյնիին «ավելի չեզոք անձով»: Այս մասին հայտնած ադրբեջանական «Թուրան» գործակալությունը չի մանրամասնում, թե մասնավորապես ինչով չի բավարարում Քոլեյնին Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան: Թեհրանը դեռեւս ոչ մի կերպ չի արձագանքել համանախագահների նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին համանախագահները որոշում ընդունեցին Իրանը ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ընթացքին տեղեկացնելու մասին եւ առաջարկեցին Թեհրանին ներկայացնել դիվանագետի, որը Մինսկի խմբի հետ կապերի համակարգման լիազորություններ կունենա: Իրանի ԱԳՆ-ն կոնտակտային անձ նշանակեց Հայաստանում իր դեսպան Ֆարհադ Քոլեյնիին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: