«ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն 2010 թվականին կներդնի փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառության համակարգ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընկերության մամլո քարտուղար Վահե ԴավթյանըՀԿԵՈւ-ում շարունակվում է ավտոմատացված աշխատատեղերի տեղադրումը; Ամբողջ երկաթուղում հին սարքավորումները փոխարինվում են նոր` օպտիկամալուխայիններով:
«Իր հիմնադրման պահից «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն որդեգրել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման կուրսը` բացվեց համակարգիչներով հագեցած Բեռնափոխադրումների կառավարման ճանապարհային կենտրոնը, ներդրվում են կառավարման ավտոմատ համակարգեր»,-ասել է Վահե Դավթյանը:
2010թ. մարտի 2-ին «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն համաձայնագիր կնքեց «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ի հետ ռազմավարական գործակցության մասին, որով նախատեսվոմ է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի ենթակառուցվածքների համատեղ օգտագործում, ինչպես նաև երկաթուղու երկարությամբ օպտիկամալուխային կաբելի և այլ համակարգերի համատեղ անցկացում և շահագործում: