AM
9 October 2001 - 16:51 AMT

ՀԱՅ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՀԵՐԻ ԼՈԲԻՆԳՈՎ

Հայաստանի Ազգային ժողովի վեց պատգամավորներ հետ են վերցրել իրենց ստորագրությունները Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումից, որում պահանջում են անվավեր ճանաչել բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման վերաբերյալ քվեարկությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դիմումը ստորագրած 48 խորհրդարանականներ գտնում են, որ քվեարկության ժամանակ չի պահպանվել կանոնակարգը: Վեց պատգամավորների ստորագրություններից հրաժարվելը նշանակում է, որ դիմումը ուժ չունի, որովհետեւ Սահմանադրական դատաարնում հարցի քննարկման համար անհրաժեշտ է առնվազն 44 ստորագրություն: Ի դեպ, քվեարկությունը անվավեր ճանաչելու հարցի քննարկումը պետք է տեղի ունենար Վաղը: Իրենց վերաբերմունքը բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման վերաբերյալ փոխած վեց պատգամավորներից երեքը կոմկուսի անդամներ են: Իրենց գործողությունները նրանք բացատրում են նրանով, որ ռուսաստանյան ընկերությունների հաղթանակի հավանականությունը մրցույթում ավելի մեծ է, ինչը հայ կոմունիստների համար բավականին հրապուրիչ է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: