ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջաևկում է «Պահմտոցի» ծառայության նոր տարբերակ, որի շնորհիվ ներցանցային զանգեր կատարելիս հեռախոսահամարը թաքցնելն այսուհետ կլինի շատ ավելի հեշտ, արագ և հարմար, տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:
Նոր տարբերակը չի պահանջում ոչ մի բաժանորդագրություն կամ բաժանորդավճար, ծառայության ակտիվացում կամ ապաակտիվացում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին զանգահարելիս` հեռախոսահամարը թաքցնելու համար բավական է համարից առաջ հավաքել ## և սեղմել զանգահարելու կոճակը:
Նման եղանակով կատարած զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 65 դրամ (ներառյալ ԱԱՀ):