AM
10 June 2010 - 08:13 AMT

Ազգային ժողովի պատգամավորները հաստատել են երկրի 2009թ. պետբյուջեի կատարողականը

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հունիսի 10-ին հաստատել են երկրի 2009թ. պետբյուջեի կատարողականը:

Ինչպես ՀՀ ԱԺ-ից հայտնում է PanARMENIAN,Net-ի թղթակիցը, պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը հաստատվեց գրեթե միաձայն` դեմ քվեարկեց 1 հոգի:

Հարկ է նշել, որ այն պահին, երբ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը քվեարկության էր դնում հաշվետվությունը, ընդդիմության մտքերը զբաղված էին 20-րոպեանոց ընդմիջման մասին մտորումներով: