AM
10 June 2010 - 08:38 AMT

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը հունիսի 10-13-ը մեկնելու են Երուսաղեմ, որտեղ մասնակցելու են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպման ընթացքում քննարկվելու են «Վերջին տնտեսական զարգացումները Հարավային և Արևելյան Եվրոպայում», «Ճգնաժամի դասերը բանկային և ֆինանսական շուկաների վերահսկման ոլորտում», «Ֆինանսական կայունությունն առաջ է ընթանում» և «Մաքուր էներգիա և աճ» թեմաները, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: