MoneyGram International ընկերությունը միջազգային դրամական փոխանցումներ կատարող ծառայությունների շուկայում առաջնորդողներից է: Այն իր գլոբալ ցանցը ընդլայնել է ծառայությունների 200.000 կետով: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ին ուղարկված ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ;
Այս սահմանագծին ընկերությունը հասել է SRD MP ընկերությունների և իր գործընկեր Bimedia-ի հետ համագործակցելու արդյունքում, որոնք զբաղվում են Ֆրանսիայում ծխախոտի արտադրությամբ և տպագիր հրատարակություններով զբաղվող ձեռնարկություններին ծառայությունների մատուցմամբ:
Այս նախագծի իրականացումը «Վճարային ծառայությունների մասին» ԵՄ դիրեկտիվների դրույթների կիրառման դրական օրինակ է, որը գործածության մեջ է մտել 2009 թ.: PSD դիրեկտիվը մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպություններին և ոչ բանկային կառույցներին հնարավորություն է տալիս իրականացնելու վճարային ծառայություններ, ինչը նախկինում ԵՄ տարածքում թույլատրվում էր միայն ֆինանսական հիմնարկություններին: