AM
4 October 2001 - 19:17 AMT

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՉՎԱԾ Է ՀԱՆԵԼՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ԿԻԵՎԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՆՇՎՈՂ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 19-ին Երեւան պաշտոնական այցով կժամանի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անատոլի Զլենկոն: Այցի ընթացքում ենթադրվում է մի շարք միջպետական փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես` տեղեկատվության, էներգետիկայի ու գյուղատնտեսության բնագավառներում համագործակցության մասին: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի ու Ուկրաինայի միջեւ ձեւավորվել են ոչ միանշանակ հարաբերություններ: Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը վերջերս հայտարարել է, որ «Ուկրաինան մի շարք միջազգային կազմակերպություններում ծավալել է հակահայկական քարոզչություն»: Դրա կապակցությամբ Երեւանը մերժել է Կիեւին Ուկրաինայի` Եվրախորհրդին անդամակցելիս իր վրա վերցված պարտավորությունների կատարման մասին հաշվետվության քննարկման ընթացքում աջակցության մեջ:
Միաժամանակ պետք է նշել, որ օրերս նախանշվել է ակնհայտ առաջընթաց «Նաիրիտ» հայկական արդյունաբերական խոշորագույն ձեռնարկության արտադրական հզորությունները ուկրաինացիների հետ համատեղ վերականգնելու հարցում: Դրա կապակցությամբ սպասվում է Ուկրաինայից Հայաստան զգալի ներդրումների հոսք: Ուշագրավ է նաեւ, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի Երեւան այցի նախօրեին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը պարգեւատրվել է Իշխան Յարոսլավ Իմաստունի ուկրաինական շքանշանով` «Հոգեւոր կապերի զարգացման մեջ ունեցած ավնդի եւ միջեկեղեցական հարաբերությունները ամրապնդելու համար»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: